ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.02.2013 | 00:11

Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ, քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։ Փառքն ու անարգանքը խոսքի մեջ են, և մարդու կործանումը` իր լեզվի վրա։ Մի՛ ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի՛ նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից` չար պարսավանքը։


Սիրաքի իմաստություն 5. 14-17

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ